Հեծանվաերթ` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Ուսումնահայրենագիտական հեծանվային ճամփորդություն դեպի Մուսա լեռան հերոսամարտի պատմության թանգարան

Ցանկանում եմ սկսել նրանից, որ սա իմ առաջին հեծանվաերթն էր։ Այդ պահին ապրած զգացմունքներս և հիացմունքս չեմ կարող նկարագրել բառերով, պահ եկավ, որ ցանկությունս էր անվերջ վարել հեծանիվը և անվերջ գնալ, նման զգացողություն չէի ունեցել վաղուց։ Երբ հասանք տեղ զգացի, որ ոտքերս ցավում են և կարծես բռնվել են, սակայն հիացմունքս ավելի շատ էր։ Նոր ընկերների հետ ծանոթացա, որոնցից մեկը Անահիտն էր, ում շատ սիրեցի և որպես մարդ և որպես գործընկեր։

Այսպիսով և արեցի այն ինչից միշտ վախեցել եմ, երբ մեքենայի միջից նայում էի հեծանվաերթի մասնակիցներին վախենում էի և ինձ համար անհնարին էր թվում, սակայն ես արեցի դա, հպարտեմ որ կարողացա հաղթահարել իմ մեջ եղած վախը։

Նկարաշար՝

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы