Մանկավարժական ճամբար (հոկտեմբեր 24-27)

Այսօր վերապատրաստման 4-րդ օրն էր։

Օրը սկսեցինք միջավայրի խնամքով։ Հանդիպում ունեցանք Լուսինե Պաշայանի հետ ում հետ էլ քննարկում էինք կարևոր թեմաներից մեկը՝ ուսուցիչ-ծնող և ուսուցիչ-սովորող ճիշտ հաղորդակցությունը։ Լուսինեն հնարավորինս կիսվեց իր տարիների մանկավարժական փորձով։ Կարծում եմ քննարկումը անցավ շատ արդյունավետ և օգտակար բոլորի համար, քանի որ, շատ լավ հնարավորություն էր քննարկել այս թեման տարիների փորձ ունեցող լավագույն մասնագետներից մեկի հետ։

13։45 բասկետբոլի իմ նախագիծն էր, որին մասնակցում էին կրթահամալիրի աշխատողները։ Ընկերական հանդիպումը անցավ շատ ջերմ, բայց միարժամանակ լարված, քանի որ երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել և իհարկե վերջում հաղթեց մեր ընկերությունը և խաղը ավարտվեց ոչ ոքի։ Շատ մեծ ցանկություն ունեմ որպեսզի նախագիծը լինի շարունակական և ընկերական հանդիպումները ամենամսյա լինեն։

Նկարաշար՝

Լուսանկարները՝ Հասմիկ Սիմոնյանի

<> մանկավարժական ճամբար (հոկտեմբեր 24-27)

Այսօր վերապատրաստման առաջին օրն էր։ Օրը անցավ արևմտյան դպրոցում և ագարակում։

Օրը սկսեցինք միջավայրի խնամքով, հավաքեցինք դրսի հավաքված աղբը, ջրեցինք դրսի և դպրոցի ներսում գտնվող ծառերը և ծաղիկները։

Մասնակցեցինք երգի սեմինարին, որը շատ սիրով և նվիրվածությամբ անցկացնում էր Սեդա Թևանյանը, այնուհետև գնացինք ագարակ լավաշ թխիկի։

Այցելեցինք ագարակ լավաշ թխիկի։ Ագարակում նաև կային տարբեր ցեղատեսակի շներ, իրենց նույնպես խնամեցի և կարծում եմ, որ շարունակական կլինի, քանի որ շների հանդեպ իմ ունեցած սերը շատ է։

Գրական ակումբը անցկացնում էր՝ Մարետ Սիմոնյանը, անչափ հաճելի և արդյունավետ սեմինար էր շնորհակալ եմ տիկին Մարետին նմանօրինակ սեմինար անցկացնելու համար։ Սեմինարի ժամանակ քննարկեցինք, թե ինչ կցանկանայինք փոխել այն դպրոցում, որտեղ սովորել ենք։

Գրագետ հրապարակումներ մեդիա հարթակում․ Լենա Նալբանդյան (Մայր դպրցում), սովորեցինք ինչպես գրագետ կերպով կատարել հրապարակումներ մեդիա հարթակներում՝ ֆեյսբուք, բլոգ,ինստագրամ։

Այսպիսով օրը շատ հագեցած էր և արդյունավետ, բավականություն ստացած դուրս եմ եկել դպրոցից և անհամբեր սպասում եմ հաջորդ ծանոթություններին դպրոցում։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы