Home

  • Բասկետբոլի մրցաշարի նախագիծ

    Բասկետբոլի մրցաշարի նախագիծ

    Ժամկետ՝ Շուրջտարյա
    Վայր ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
    Մասնակիցներ՝ սեբաստացի, ոչ սեբաստացի տարատարիք սովորողներ
    Նպատակ՝ բասկետբոլի միջոցով զարգացնել սովորողների ֆիզիկական ունակությունները
    Խնդիր՝ զարգացնել թիմային ոգին, սերմանել ընկերասիրություն։ Բասկետբոլի միջոցով սովորողներին դարձնել ավելի մարզական
    Անհրաժեշտ գույք՝ համազգեստ, գնդակ, գլանակներ

    Նախագծի ընթացք՝ Ավագ դպրոցի սովորողների խմբի հետ իրականացնել բասկեբոլային մրցաշար,

    Ակնկալվող արդյունքներ՝ բասկետբոլիստների մեջ զարգացնել թիմային խաղը, արդյունքում՝ կոփված մարմին և զարգացված մկանային համակարգ

    Նախագիծը կլուսաբանվի բլոգում տեսանյութերի և լուսանկարների միջոցով։

  • Մանկավարժական ճամբար. մարտի 27-31

    Մարտի 27

    • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք
    • 9:20-10:00՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդով` ապրիլյան ուղեցույց, “Ձոն” ստուգատեսի ամփոփում, ապրիլի 5-ի ցուցահանդեսի վերաբերյալ, մատենավարություն, մարտ ամսվա ամփոփում
    • 10:00-11:00- բլոգային աշխատանք
    • 11:00-12:20- մարզադահլիճի մաքրում
    • 12։20-12։50՝ ընդմիջում
    • 13։00-14:00՝ հավաք նախագծային խմբերով
    • 14։00-ից՝ անհատական աշխատանք

    Մարտի 28

    • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք
    • 9:20-10:00՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդով՝ Մայիսյան հավաք
    • 10:00-11:00-մարզադահլիճի մաքրում
    • 10:12:30՝ «Մուտք Միջին դպրոց» ճամբար
    • 11:00-12:20-աշխատանք փոքր խմբերով՝ մայիսյան հավաքի նախագծեր, մատենավարույուն, բլոգային աշխատանք
    • 12։20-12։50՝ ընդմիջում
    • 13։00-14:00 — Ինքնակրթության նախագծեր․ բովանդակությունը, կազմակերպումը, զարգացումը
    • 14:00-15:00- բլոգային աշխատանք
    • 14։00-ից՝ անհատական աշխատանք

    Մարտի 29

    Մարտի 30

    • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք
    • 9:20-10:00՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդով, ապրիլյան օրացույց կաբինետների մաքրում
    • 10:12:30՝ «Մուտք Միջին դպրոց» ճամբար
    • 11:00-12:20-աշխատանք փոքր խմբերով՝ մայիսյան հավաքի նախագծեր, մատենավարույուն, բլոգային աշխատանք
    • 12։20-12։50՝ ընդմիջում
    • 13։00-14:00՝ հավաք նախագծային խմբերով
    • 14։00-ից՝ անհատական աշխատանք

    Մարտի 31

    • 9։00- 9։20՝ ընդհանուր պարապմունք
    • 9:20-10:00՝ քննարկումներ մանկավարժական խորհուրդով
    • 10:00-11:00-պարտեզապուրակային գործունեություն, կաբինետների մաքրում
    • 11:00-12:20-աշխատանք փոքր խմբերով՝ մայիսյան հավաքի նախագծեր, մատենավարույուն, բլոգային աշխատանք
    • 12։20-12։50՝ ընդմիջում
    • 13։00-14:00՝ հավաք նախագծային խմբերով
    • 14։00-ից՝ անհատական աշխատանք
  • Աշխատաժամանակ

    Աշխատաժամանակ

  • Հունվար ամսվա հաշվետվություն

    1․ Մարզական ստուգատեսը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

    2․Բասկետբոլի մարզում

  • Մարզական ստուգատեսը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում

    Հունվարյան ճամբարի ընթացքում քոլեջի և Արևելյան մի խումբ ճամբարակաների հետ այցելեցինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Ուսանողների մի մասը արդեն հմտորեն սահում էր , իսկ մյուս մասի հետ սովորեցինք ինչպես ճիշտ պահել հավասարակշռությունը , հաղթահարել վախը , որի արդյունքում սովորեցինք սահել ։

  • Բասկետբոլի մարզում

    Հունվարյան ճամբարի ընթացքում սովորողնորի հետ իրականացրել ենք բասկետբոլի մարզում էստաֆետային խաղերով ։ Էստաֆետային խաղերի միջոցով ճամբարականների մոտ զարգանում է ՝

    1․ թիմային ոգի

    2․մտքի ճկունություն

    3․արագաշարժություն

    4․մրցակցություն և այլն ։

    Նման էստաֆետաները ճամբարականներին թույլ են տալիս հմտանալ և ավելի լավ մասնակցել հետագա բասկետբոլային խաղերին ։

  • Անհատական աշխատաժամանակ

    Ընդհանուր աշխատատակարգ

    • Դեկտեմբերի 26-28-ին՝ աշխատանք ֆիզիկական միջավայրումԴեկտեմբերի 29, 30-ին՝ հեռավար աշխատանքՀունվարի 3-5-ին՝ հեռավար աշխատանք

    ԱշխատակարգԴեկտեմբերի 269:00-9:30-Ընդհանուր պարապմունք9:30—քննարկումներ միջին դպրոցի հետ

    1. առաջին ուսումնական շրջանի ամփոփումներՁմեռային ճամբարՁմեռային ստուգատեսներԿաբինետների մաքրում

    12:20-13:00-Ընդմիջում13:00-13:40-մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ13:40-աշխատանք մասնախմբերովԴեկտեմբերի 279:00-9:30-Ընդհանուր պարապմունք9:30—քննարկումներ միջին դպրոցի հետ

    1. առաջին ուսումնական շրջանի ամփոփումներՁմեռային ճամբարՁմեռային ստուգատեսներԿաբինետների մաքրում

    12:20-13:00-Ընդմիջում13:00-13:40-մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ13:40-աշխատանք մասնախմբերովԴեկտեմբերի 289:00-9:30-Ընդհանուր պարապմունք9:30—քննարկումներ միջին դպրոցի հետ

    1. առաջին ուսումնական շրջանի ամփոփումներՁմեռային ճամբարՁմեռային ստուգատեսներԿաբինետների մաքրում

    12:20-13:00-Ընդմիջում13:00-13:40-մանկավարժական ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ13:40-աշխատանք մասնախմբերովԴեկտեմբերի 29-30, հունվարի 3-5-հեռավար աշխատանք

    • Ճամբարային նախագծերի լրամշակումներ, վերջնական շտկումներՃամբարային օրակարգի հրապարակումՀունվարյան սոտւգատեսների նախագծերի լրամշակում, հրապարակում,

  • Հեծանվաերթ` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

    Հեծանվաերթ` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

    Ուսումնահայրենագիտական հեծանվային ճամփորդություն դեպի Մուսա լեռան հերոսամարտի պատմության թանգարան

    Ցանկանում եմ սկսել նրանից, որ սա իմ առաջին հեծանվաերթն էր։ Այդ պահին ապրած զգացմունքներս և հիացմունքս չեմ կարող նկարագրել բառերով, պահ եկավ, որ ցանկությունս էր անվերջ վարել հեծանիվը և անվերջ գնալ, նման զգացողություն չէի ունեցել վաղուց։ Երբ հասանք տեղ զգացի, որ ոտքերս ցավում են և կարծես բռնվել են, սակայն հիացմունքս ավելի շատ էր։ Նոր ընկերների հետ ծանոթացա, որոնցից մեկը Անահիտն էր, ում շատ սիրեցի և որպես մարդ և որպես գործընկեր։

    Այսպիսով և արեցի այն ինչից միշտ վախեցել եմ, երբ մեքենայի միջից նայում էի հեծանվաերթի մասնակիցներին վախենում էի և ինձ համար անհնարին էր թվում, սակայն ես արեցի դա, հպարտեմ որ կարողացա հաղթահարել իմ մեջ եղած վախը։

    Նկարաշար՝

  • Մանկավարժական ճամբար (հոկտեմբեր 24-27)

    Այսօր վերապատրաստման 4-րդ օրն էր։

    Օրը սկսեցինք միջավայրի խնամքով։ Հանդիպում ունեցանք Լուսինե Պաշայանի հետ ում հետ էլ քննարկում էինք կարևոր թեմաներից մեկը՝ ուսուցիչ-ծնող և ուսուցիչ-սովորող ճիշտ հաղորդակցությունը։ Լուսինեն հնարավորինս կիսվեց իր տարիների մանկավարժական փորձով։ Կարծում եմ քննարկումը անցավ շատ արդյունավետ և օգտակար բոլորի համար, քանի որ, շատ լավ հնարավորություն էր քննարկել այս թեման տարիների փորձ ունեցող լավագույն մասնագետներից մեկի հետ։

    13։45 բասկետբոլի իմ նախագիծն էր, որին մասնակցում էին կրթահամալիրի աշխատողները։ Ընկերական հանդիպումը անցավ շատ ջերմ, բայց միարժամանակ լարված, քանի որ երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել և իհարկե վերջում հաղթեց մեր ընկերությունը և խաղը ավարտվեց ոչ ոքի։ Շատ մեծ ցանկություն ունեմ որպեսզի նախագիծը լինի շարունակական և ընկերական հանդիպումները ամենամսյա լինեն։

    Նկարաշար՝

    Լուսանկարները՝ Հասմիկ Սիմոնյանի

  • <> (հոկտեմբեր 24-27)

    Այսօր վերապատրաստման երկրորդ օրն էր։

    Օրը սկսեցինք սարալանջի միջավայրի խնամքով։

    Տիկին Մարետի հետ քննարկում էինք Բորիս Բիմ-Բադի << ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում>> հոդվածը։ Քննարկման ընթացքում խոսեցինք թե, այդյոք ուսուցիչը իշխանություն ունի սովորողի վրա և ինչքանով է դա ճիշտ։

    Մարգարիտ Սարգսյանի հետ խոսեցինք հեղինակային մանկավարժության մասին։ Զրուցեցինք թե, ինչպես ենք տեսնում մեր անմիջական կապը սովորողների հետ։

    Սեդա Թևանյանի հետ սովորեցինք հետևյալ պարերգերը ՝«Ցորեն եմ ցանե»,Հունձքի երգ։Սեդան շատ մատչելի մեթեդով էր անցկացնում սեմինարը և կարծես հնարավոր չէր չընկալել և չյուրացնել ամենը։

    Վերջում ամփոփեցինք օրը և հավելյալ Արմինեն սիրով իր ժամանակը տրամադրեց, որպեսզի ավելի մանրամասն տեղեկացնի բլոգավարության հետ։

  • Բասկետբոլի նախագիծ

    Ընկերական հանդիպում դասավանդողների միջև։

    Վայրը՝ Մխիթար սեբաստացի, բասկետբոլի դահլիճԺ

    Ժամկետը՝ հոկտեմբերի 27,

    ժամը՝ 13:45

    Անհրաժեշ գույք՝ գնդակ

    Նպատակը՝ ծանոթանալ մարզիկների և դասավանդողների հետ

    Մասնակիցներ՝

    1. Միքայել Ղազարյան
    2. Անուշ Համբարյան
    3. Անի Ալոյան
    4. Ալինա Թումասյան
    5. Հասմիկ Սիմոնյան
    6. Քրիստինա Հարությունյան
    7. Ռոբերտ Խաչատրյան
    8. Էմանուել Ակջոյան
    9. Անդրանիկ Դարբինյան
    10. Մարիամ Մելիկյան (ոչ սեբաստացի)
    11. Սեդա Թևանյան
    12. Անահիտ Կիրակոսյան

    Ցանկացողները կարող են ցուցակագրվել։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы