Հեծանվաերթ` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Ուսումնահայրենագիտական հեծանվային ճամփորդություն դեպի Մուսա լեռան հերոսամարտի պատմության թանգարան

Ցանկանում եմ սկսել նրանից, որ սա իմ առաջին հեծանվաերթն էր։ Այդ պահին ապրած զգացմունքներս և հիացմունքս չեմ կարող նկարագրել բառերով, պահ եկավ, որ ցանկությունս էր անվերջ վարել հեծանիվը և անվերջ գնալ, նման զգացողություն չէի ունեցել վաղուց։ Երբ հասանք տեղ զգացի, որ ոտքերս ցավում են և կարծես բռնվել են, սակայն հիացմունքս ավելի շատ էր։ Նոր ընկերների հետ ծանոթացա, որոնցից մեկը Անահիտն էր, ում շատ սիրեցի և որպես մարդ և որպես գործընկեր։

Այսպիսով և արեցի այն ինչից միշտ վախեցել եմ, երբ մեքենայի միջից նայում էի հեծանվաերթի մասնակիցներին վախենում էի և ինձ համար անհնարին էր թվում, սակայն ես արեցի դա, հպարտեմ որ կարողացա հաղթահարել իմ մեջ եղած վախը։

Նկարաշար՝

Բասկետբոլի նախագիծ

Ընկերական հանդիպում դասավանդողների միջև։

Վայրը՝ Մխիթար սեբաստացի, բասկետբոլի դահլիճԺ

Ժամկետը՝ հոկտեմբերի 27,

ժամը՝ 13:45

Անհրաժեշ գույք՝ գնդակ

Նպատակը՝ ծանոթանալ մարզիկների և դասավանդողների հետ

Մասնակիցներ՝

  1. Միքայել Ղազարյան
  2. Անուշ Համբարյան
  3. Անի Ալոյան
  4. Ալինա Թումասյան
  5. Հասմիկ Սիմոնյան
  6. Քրիստինա Հարությունյան
  7. Ռոբերտ Խաչատրյան
  8. Էմանուել Ակջոյան
  9. Անդրանիկ Դարբինյան
  10. Մարիամ Մելիկյան (ոչ սեբաստացի)
  11. Սեդա Թևանյան
  12. Անահիտ Կիրակոսյան

Ցանկացողները կարող են ցուցակագրվել։

Բասկետբոլի մրցաշարի նախագիծ

Ժամկետ՝ Շուրջտարյա
Վայր ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մասնակիցներ՝ սեբաստացի, ոչ սեբաստացի տարատարիք սովորողներ
Նպատակ՝ բասկետբոլի միջոցով զարգացնել սովորողների ֆիզիկական ունակությունները
Խնդիր՝ զարգացնել թիմային ոգին, սերմանել ընկերասիրություն։ Բասկետբոլի միջոցով սովորողներին դարձնել ավելի մարզական
Անհրաժեշտ գույք՝ համազգեստ, գնդակ, գլանակներ

Նախագծի ընթացք՝ Ավագ դպրոցի սովորողների խմբի հետ իրականացնել բասկեբոլային մրցաշար,

Ակնկալվող արդյունքներ՝ բասկետբոլիստների մեջ զարգացնել թիմային խաղը, արդյունքում՝ կոփված մարմին և զարգացված մկանային համակարգ

Նախագիծը կլուսաբանվի բլոգում տեսանյութերի և լուսանկարների միջոցով։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы