<> (հոկտեմբեր 24-27)

Այսօր վերապատրաստման երկրորդ օրն էր։

Օրը սկսեցինք սարալանջի միջավայրի խնամքով։

Տիկին Մարետի հետ քննարկում էինք Բորիս Բիմ-Բադի << ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում>> հոդվածը։ Քննարկման ընթացքում խոսեցինք թե, այդյոք ուսուցիչը իշխանություն ունի սովորողի վրա և ինչքանով է դա ճիշտ։

Մարգարիտ Սարգսյանի հետ խոսեցինք հեղինակային մանկավարժության մասին։ Զրուցեցինք թե, ինչպես ենք տեսնում մեր անմիջական կապը սովորողների հետ։

Սեդա Թևանյանի հետ սովորեցինք հետևյալ պարերգերը ՝«Ցորեն եմ ցանե»,Հունձքի երգ։Սեդան շատ մատչելի մեթեդով էր անցկացնում սեմինարը և կարծես հնարավոր չէր չընկալել և չյուրացնել ամենը։

Վերջում ամփոփեցինք օրը և հավելյալ Արմինեն սիրով իր ժամանակը տրամադրեց, որպեսզի ավելի մանրամասն տեղեկացնի բլոգավարության հետ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы